Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ աստղագետներն ամփոփեցին 2012-ի արդյունքները

Հայ աստղագետներն ամփոփեցին 2012-ի արդյունքները
29.12.2012 | 12:43

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցները ստացել են մի շարք կարևոր գիտական արդյունքներ` աստղերի, աստղառաջացման տիրույթների և ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծման և այլ ուղղություններով: Հայնաբերվել են հարյուրավոր նոր տիեզերական մարմիններ:

Աստղագետների բնորոշմամբ` 2012-ը չափազանց հարուստ էր իրադարձություններով, մի շարք նոր գիտական նվաճումներով: Այն գիտության ցածր ֆինանսավորման պայմաններում` գիտնականների նվիրական աշխատանքի տարի էր:

Անցկացված միջոցառումներից կարևորագույններն էին սեպտեմբերին կայացած Բյուրականյան 4-րդ միջազգային ամառային դպրոցը և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված «Աստղագիտականժառանգությունըազգայինմշակույթում» թեմայով պատմա-աստղագիտական գիտաժողովը: Տարվա ընթացքում Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) Անանիա Շիրակացու 1400-ամյակի տոնակատարության նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչն էր. այդ տարեդարձն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալից տարեդարձների ցանկում, ստեղծվեց Շիրակացուն նվիրված համացանցային կայք-էջ, անցկացվեցին մի շարք միջոցառումներ:

Հավելենք, որ 2013-ին կավելանա ԲԱ ֆինանսավորումը, և գումարների զգալի մասը կուղղվի հայելապատման արտադրամասի վերաշահագործմանը և աստղադիտակների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ